2024 թվականի սկզբից ռուսական զորքերը հարձակողական գործողությունների արդյունքում վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի 547 քառ․ կիլոմետր տարածք։ Այս մասին ՌԴ զինված ուժերի ղեկավարության հետ կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով, ապրիլին Ուկրաինայի զինված ուժերի կորուստներն ավելացել են՝ օրական հասնելով մինչեւ հազար մարդու, իսկ ընդհանուր առմամբ 2024 թվականի սկզբից դրանք աճել ու հասել են 111 հազար մարդու եւ 21 հազար միավոր զենք ու զինտեխնիկայի։ Սակայն Շոյգույի հայտարարության տեքստից անհասականլի է մնում թե արդյո՞ք նախարարը նկատի է ունեցել անդառնալի կորուստռները, թե դրանցում նաեւ ներառել է վիրավորների թվաքանակը։
Շոյգուն Ուկրաինայի զինված ուժերի մեծ կորուստները բացատրել է նրանով, որ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները «Ուկրաինայից պահանջում են կանխել պաշտպանության փլուզումը եւ ամեն գնով զսպել ռուսական զորքերի հարձակումը»։
Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարը հանդիպմանը հայտարարել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ռուսական զորքերը գրավել են Դոնեցկի մարզի երեք բնակավայր՝ Նովոբախմուտովկան, Սեմենովկան եւ Բերդիչիը։