Հայաստանը շարունակում է լինել ՀԱՊԿ-ի անդամ եւ պետք է կատարի իր պարտավորությունները։ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա ընդգծել է, որ Մոսկվան երբեք կասկածի տակ չի դրել Հայաստանի ղեկավարության սեփական արտաքին քաղաքական կուրսը որոշելու ինքնիշխան իրավունքը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքների համատեքստում:
«Հիշեցնեմ՝ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը հնարավորություն է տալիս դուրս գալ միավորումից: Այս պարագայում պետությունը, ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունների կարգավորումից հետո, պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու ժամկետից ոչ պակաս, քան վեց ամիս շուտ: Որքանով տեղյակ ենք, չնայած կազմակերպության հասեցին անընդհատ հնչող մեղադրանքներին, անդամակցության վերաբերյալ որեւէ նոր քայլեր չեն ձեռնարկվել: Հետւեաբար, Հայաստանը շարունակում է մնալ լիիրավ անդամ եւ պետք է կատարի նախատեսված պարտականությունները»,-ասել է Զախարովան:
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ-ը, ամեն դեպքում, կմնա Եվրասիայում անվտանգությունը ապահովող արդյունավետ կառույցը։
«Մենք խորապես համոզված ենք, որ ամեն դեպքում ՀԱՊԿ-ը կա եւ կմնա արդյունավետ կառույց, որը պատասխանատու է Եվրասիայում, ինչպես նաեւ իր անդամ երկրների անվտանգության ապահովման համար»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը