Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։
Մենք հետեւողական չենք
Հայաստանի դեմ 2022 թվականին, սեպտեմբերյան մարտերը նկատի ունեմ, աշխարհը դատապարտեց, կային միջնորդներ, Ադրբեջանը տարածքներ գրավեց։ Հիմա Տավուշում որ տարածքնր գրավի, ո՞վ ա պատասխան տալու։
-Օրինակ՝ կա Պետդեպարտամենտի հայտարարություն, կամ Միացյալ Նահանգների խոսնակը, որ դատապարտում են Ադրբեջանի հարձակումը եւ պետք է զորքերը ետ քաշվեն։
-Եվ քաշե՞ց։
-Որից հետո Հայաստանի Հանրապետությունը պետք ա էդ հարցը բարձրացնի։ Հիմա ես ձեզ հարցնում եմ՝ քանի տեղ եք տեսել, որ Հայաստանի ներկայացուցիչները այդ հարցը, որ այ միջազգային հանրություն դուք ճանաչել եք, որ իմ տարածքում եղել է ներխուժում, էդ հարցը մենք հետեւողական ենք․․․
-Մոռացված թեմա ա…
-Մենք հետեւողական չենք։ Մենք շաբաթը մեկ նոր նարատիվ ունենք։