Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է խաղաղ բնակիչների տարհանումը Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի արեւելյան թաղամասերից՝ այդտեղ ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումների դեմ պլանավորված ռազմական գործողությունների շրջանակներում։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։
Հրապարակման համաձայն իսրայելցի զինվորականներն արդեն սկսել են Իսրայելի հետ սահմանին մոտ գտնվող քաղաքի արեւելյան հատվածների բնակիչներին տարհանվելու կոչեր հնչեցնելը եւ թռուցիկներ տարածելը։
Քաղաքացիներին առաջարկվում է տեղափոխվել ընդլայնված հումանիտար գոտի, որը ավելի վաղ սահմանվել էր Ալ-Մավասի եւ Խան Յունիս քաղաքների շրջանում, նշում է պարբերականը՝ ։
«Այդ շրջանում շարունակվելու է ընդլայնված մարդասիրական օգնությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք օգտագործում են ձեզ որպես կենդանի վահան»,-ասվում է տարածվող թռուցիկների տեքստում։
Մեկ այլ թռուցիկ էլ նախազգուշացնում է սպասվող ռազմական գործողությունների մասին․ «Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է ուժային գործողություններ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների դեմ այն տարածքում, որտեղ դուք այժմ բնակվում եք, ինչպես մինչ այժմ գործել է։ Տարածքում գտնվող ցանկացած մարդ վտանգի տակ է դնում իրեն եւ իր ընտանիքի անդամներին»։
#عاجل في الدقائق الأخيرة ألقى جيش الدفاع فوق الأحياء الشرقية لرفح مناشير يدعو فيها السكان في الاحياء الشرقية لرفح باخلاء المنطقة بشكل مؤقت إلى المنطقة الإنسانية الموسعة حيث تتم عملية الإجلاء من خلال المناشير والرسائل النصية والاتصالات الهاتفية والمواد الإعلامية بالعربية pic.twitter.com/RngS7LshIM
— افيخاي ادرعي (@AvichayAdraee) May 6, 2024