Պաշտոնական այցով Հունգարիա ժամանած Հայաստանի արտգործնախարար Արարատ միրզոյանը հանդիպում է անցկացրել հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոի հետ։
Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունգարիայի կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը» եւ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության միջեւ 2024-2025թթ. համագործակցության ծրագիրը»։