Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելել է Շուշի քաղաք։ Այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
«Այսօր դեսպան Լիբբին կնոջ հետ այցելել է Ֆիզուլի եւ Շուշի քաղաքներ»,-ասվում է հայտարարության տեքստում։
Ավելի ուշ տարածված մեկ այլ հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ դեսպանը արդեն հանդիպում է ունեցել Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հետ, որի նպատակն է, ինչպես ասվում է տեքստում, «մանրամասն տեղեկություններ ստանալ քաղաքի զարգացման եւ ներքին տեղահանվածներին Շուշի վերադարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին»։
«Նրանք նաեւ քննարկել են շրջանի կանաչ էներգիան, Ադրբեջանի ներքին տեղահանվածներին ԱՄՆ-ի աջակցությունը եւ ականազերծման նախաձեռնությունները», — ասվում է հաղորդագրության տեքստում։
Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները քննադատություններ էին հնչեցրել դեսպան Լոբբիի հասցեին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներ այցեր չիրականացնելու համար։