Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Թեհրան՝ մասնակցելու միջուկային էներգիայի հերցերին վերաբերվող միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Լրատվականի փոխանցմամբ Գրոսսիին Թեհրանի օդանավակայանում դիմավորել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։
Սպասվում է, որ ԱԷՄԳ-ի ղեկավարը մայիսի 6-ի կեսօրին կհանդիպի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այնուհետեւ Գրոսսին կուղեւորվի Սպահան, որտեղ տեղի կունենա Իրանիում առաջին միջազգային համաժողովի բացումը՝ նվիրված միջուկային էներգիայի հետ կապված հարցերին:
Նախատեսվում է, որ միջոցառման շրջանակում նա բանակցություններ կվարի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։