Եվրամիությունը հույս ունի, որ Չինաստանը մահաբեր զինատեսակներ չի մատակարարի Ռուսաստանին եւ կսահմանափակի երկակի նշանակության արտադրանքի մատակարարումը, ինչպես նաեւ կնպաստի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանը եւ կզսպի Ռուսաստանի Դաշնության միջուկային հռետորաբանությունը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ եռակողմ հանդիպումից հետո։
«Նախագահ Մակրոնի հետ մենք քննարկել ենք Ռուսաստանին մահաբեր զենք չտրամադրելու Չինաստանի պարտավորությունը», — ասել է նա՝ չհստակեցնելով, թե խոսքը որ «պարտավորությունների» մասին է, որի մասին ավելի վաղ խոսել էր նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
Ֆոն դեր Լեյենը նաեւ հայտարարել է, որ Բրյուսելը Պեկինից ակնկալում է «հավելյալ ջանքերի գործադրում՝ երկակի նշանակության ապրանքների մատակարարումը դադարեցնելու համար, որոնք ճանապարհ անցնելով հասնում են դեպի ուկրաինական մարտադաշտ»:
«Մենք հույս ունենք, որ Չինաստանը կօգտագործի Ռուսաստանի վրա ունեցած իր ազդեցությունը՝ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար։ Նախագահ Սի Ցզինպինը նույնպես կարեւոր դեր է խաղում ռուսական միջուկային սպառնալիքների թուլացման գործում, եւ ես վստահ եմ, որ նախագահ Սի Ցզինպինը կշարունակի դա անել՝ ի դեմս շարունակվող ռուսական միջուկային սպառնալիքների»,-ասել է Եվրահանձնաժողովի անխագահը։