Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ։
Տղա եք, փորձեք ազատագրել
Ես կարծում եմ, որ Ալիեւը մտածում ա հետեւյալ կերպ։ Ասում է՝ եղբայր 30 տարի, իր տրամաբանությամբ, դու օկուպացրել ես իմ տարածքը, ես էսօր էդ հնարավորությունը ունեմ, փաստն էլ ցույց է տալիս 12500 քառակուսի կմ գրավեց, մասամբ նվիրատվություն եղավ եւ այլն․․․ Ես էսօր փաստացի ի վիճակի եմ, իմ ներուժը թույլ է տալիս եւ ես ունեմ կոնսենսուս, որ ես հիմա ցամաքային կապ հաստատեմ Նախիջեւանի հետ։ Ի՞նչն է ինձ խանգարում։ Իրա՞նը, որ ասում ա սահմանը Հայաստանի հետ, էդ 40 կիլոմետրը ինձ համար կարմիր գիծ է։ Ինքն էլ ուրիշ տեղից տարածք կմտնի-կանցնի։ Հետեւաբար, տրամաբանական ա, որ հետեւյալ կերպով ինքը կարող է մտածի։ Տեսեք՝ ինչ կարա ասի։ Մի 30 տարով էլ ես կօկուպացնեմ Զանգեզուրը, «իմ պատմական Զանգեզուրը»։ Էն որ ասում ա ժողովուրդը՝ տղա եք, փորձեք ազատագրել, ձերն ա, հետ վերցրեք։