Հայաստանին անհրաժեշտ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նվազեցնել եւ կառավարել թշնամությունը իսկ Վրաստանի եւ Իրանի հետ խորացնել եւ զարգացնել բարիդրացիությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թշնամության կառավարում նշանակում է, որ այնպես անել, որ այդ թշնամությունը անկառավարելի դրսեւորումներ չունենա մեր տարածաշրջանում, հասցնել այն նվազեցման փուլին եւ երկարաժամկետ ռազմավարության առումով այն շարժել զրոյացման ուղղությամբ», — բացատրել է Հայաստանի վարչապետը։
Ըստ Փաշինյանի, թշնամության կառավարման նվազեցումը եւ զրոյացումը հնարավոր է, երբ տնտեսական հաղորդակցությունները բաց են եւ այդ հաղորդակցությունը օգտագործվում է գործարարության նպատակների համար, եւ զուգորդված տնտեսական շահով։