Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի սահմանազատման նպատակն է իրականացնել անվտանգության երաշխիքների ձեւավորում, ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «սահմանային սյուները երաշխիքների սյուներ են, անվտանգության սյուներ են»։
Նրա խոսքերով սահմանազտման աշխատանքի շուրջ 90 տոկոսը արդեն արված է, որը հնարավոր պատերազմը զսպելու միջոցն է։
«Այս պահի դրությամբ աշխատանքի մեծ մասն արված է արդեն՝ 90 տոկոսն արդեն արված է, եւ որքան այդ աշխատանքն առաջ է գնում, ավելի է ուժեղանում այն համոզմունքը, որ ձեւավորվում են անվտանգային երաշխիքներ եւ պատերազմը զրկվում է հիմքից, պատերազմը դառնում է անտրամաբանական, պատերազմը դառնում է ոչ լեգիտիմ»,-ասել է ՀՀ վարչապետը։