Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ավարտին։ Գործող նախարարների կաբինետը կաշխատի որպես պաշտոնակատար՝ մինչեւ նախարարների նոր կազմի նշանակումը։ Ինքնաբերաբար ավարտվել են նաեւ նախագահի աշխատակազմի լիազորությունները։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը կարող է կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը առաջադրել արդեն մայիսի 7-ին, երդմնակալությունից առաջ։
2018 թվականի վերջին նախագահական ընտրություններից հետո Պուտինը կառավարության ղեկավարի թեկնածությունն առաջադրեց պաշտոնը ստանձնելուց մեկ ժամ անց։ Նրա թեկնածությունը կարող է հաստատվել առաջիկա օրերին՝ մայիսի 8-ին կամ 10-ին, գրում են Коммерсант-ը եւ Meduza-ն։
Դաշնային նախարարներին պաշտոնում նշանակում է նախագահը` ուժային բլոկը եւ արտաքին գործերի նախարարության ղեկավարը Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո, մնացածը պետք է հաստատվի Պետդումայի կողմից կառավարության ղեկավարի առաջարկությամբ: