Մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը գտնվում է արտերկրում, «Интерфакс»-ին հայտնել է ՌԴ Աանվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Բորտնիկովը։
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք հնարավոր է բացահայտել ահաբեկչության պատվիրատուներին, Բորտնիկովը պատասխանել է. «Մենք գործնականում կռահում ենք, թե ով է դա։ Հիմնական կազմակերպիչ կա, որը գործում է դրսում»։
ԱԴԾ ղեկավարի պաշտոնակատարը հավելեց, որ այլ մանրամասներ չի հրապարակի, քանի դեռ քննչական գործողությունները շարունակվում են։
«Քանի որ հետաքննության շրջանակներում իրականացվում են համապատասխան ընթացակարգեր, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ինչ-որ կերպ հասնենք նրան [ահաբեկչության կազմակերպիչին]։ Այս պատճառով հիմա կոնկրետ բան չեմ ասի։ Հետաքննության մեջ առեղծված կա, եւ մենք պետք է համոզվենք, որ մեր աշխատանքը կհանգեցնի հստակ արդյունքի»,-ասել է Բորտնիկովը։