Սերբիան անվերապահորեն աջակցում է միջազգային իրավունքին եւ Չինաստանի քաղաքականությանը Թայվանի հարցում։ Այս մասին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք հաստատակամ ենք եւ անդրդվելի, երբ խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի հարգմանը: Ես հավատում եմ, որ մենք իսկական ընկերներ ենք, եւ երբ նրանք մեզ հարցնում են Չինաստանի մասին, մեր պատասխանները միշտ պարզ են, մեզ հետ դժվարություններ չկան, երբ մեզ ինչ-որ բան են հարցնում Թայվանի մասին: Մեր պատասխանները շատ պարզ են եւ համահունչ Չինաստանի քաղաքականության եւ հանրային միջազգային իրավունքի սկզբունքներին: Այդպես եղել է եւ այդպես էլ կլինի»,-ասել է Վուչիչը։
Ավելի վաղ Սերբիայի ղեկավարը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդգծել էր, որ «Թայվանը պատկանում է Չինաստանին, եւ դրանում որեւէ կասկած չկա»։
Նախագահի մամուլի գրասենյակը հայտնել է, որ օրվա ընթացքում տեղի կունենա երկու պատվիրակությունների հանդիպում, համատեղ հայտարարության ստորագրում, ինչպես նաեւ հանդիպման աշխատանքային մասին հաջորդող ասուլիս եւ ուղերձ։