Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են եւ սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հանդիպումն անհրաժեշտ է եւ սպասելի երկու կողմերի համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ վերջին շրջանում Մոսկվայի եւ Երեւանի միջեւ «խնդրահարույց հարցեր են կուտակվել»։