Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմա Աթայում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք այս հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով Ռուսաստանի ակնկալիքների մասին հարցին։
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան «պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը»։