Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական պատերազմում հաղթանակի 79 ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել հետխորհրդային հանարպետություններ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Մոլդովայի ժողովուրդներին։
Հատկանշական է, որ Ուկրաինան եւ Մերձբալթյան երկրները այս ցանկում չկան։
«Կարեւոր է դադարեցնել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու կամ մոռացության մատնելու ցանկացած փորձ։ Եվ իհարկե, խնամքով պահպանեք եւ փոխանցեք հաջորդ սերունդներին բարեկամության եւ փոխօգնության փառավոր ավանդույթները, որոնք օգնեցին մեր հայրերին ու պապերին պատվով դիմակայել դժվարին ռազմական փորձություններին եւ ջախջախել նացիզմը»,-ասվում է Պուտինի ուղերձում։
Ռուսաստանի Դաշնության նախագահը «վստահություն է հայտնել, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ձեւավորված եղբայրական բարեկամության կապերը կմնան որպես հուսալի հիմք մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման համար»: