Դեռ ժամանակ կա, որպեսզի ԱՄՆ-ն Վրաստանի հետ շարունակի համագործակցությունը, բայց դրա համար վրացական կառավարությունը պետք է փոխի իր կուրսը։ Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հաստատում է, որ շարունակելու է աջակցել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ Թբիլիսիում պայքարող վրաց ժողովրդին։
«Մենք խորապես մտահոգված ենք այն գործողություններով, որնք իրականացվում են օրենքի եւ դրա առաջխաղացման դեմ բողոքի մասնակիցների դեմ։ Մենք տեղեկություններ ունենք քաղաքացիական հասարակության, ընդդիմության ակտիվիստների ու լրագրողների դեմ հետապնդումների եւ ֆիզիկական հարձակումների մասին։ Մենք դատապարտում ենք դա եւ կոչ ենք անում իրականացնել լիարժեք, համապարփակ, անկախ եւ առժամանակ հետաքննություն…»,-ասել է Միլլերը եւ հիշեցել, որ ԱՄՆ-ն Վրաստանի հետ «հաջողությամբ համագործակցում է» ավելի քան 30 տարի, եւ ցանակություն ունի շարունակել այդ համագործակցությունը։
«Համագործակցության համար դեռ ժամանակ կա, սակայն Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր ընթացքը»,-ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։