Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ԱՄՆ ուղեւորվել հուլիսին ավելի վաղ հետաձգված այցի փոխարեն, որը կապված է հուլիսի 12-13-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ։ Այս մասին Վաշինգտոնում ամերիկա-թուրքական 39-րդ խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք նախագահ Էրդողանին հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Թուրքիան կարեւոր եւ դրական դեր է խաղացել ուկրաինական հակամարտության համատեքստում»,- Բասի խոսքերն է մեջբերում Yeni Akit թերթը։
Ըստ դիվանագետը Անկարան նաեւ կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում։
Ըստ թուրքական իշխանությունների Էրդողանի այցը ԱՄՆ ի սկզբանե նախատեսված էր մայիսի սկզբին: Լրատվամիջոցները հայտնել էին, որ դա պետք է լիներ մայիսի 9-ին։