ԱՄՆ-ն ողջունում է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմա Աթայում հյուրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները զարգացնելու նպատակով, հայտնում է Turan գործակալությունը։
«Ալմա Աթան կարեւոր, խորհրդանշական վայր է։ Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխանելով լրատվականի հարցմանը։
Այսօր՝ մայիսի 10-ին նախապես ձեռէ բերված պայմանավորվածության համաձայն Ալմա Աթայում սպասվում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը փետրվարի վերջին Բեռլինում կայացած բանակցություններից հետո առաջինն է։
Turan գործակալությանը Պետքարտուղարության ներկայացուցիչը մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը հաջորդիվ նշել է․ «Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք ոգեւորված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մինչ օրս ձեռք բերված առաջընթացից եւ աջակցում ենք երկու երկրներին, երբ նրանք շարժվում են դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»:
Ապրիլի 25-ին ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պտելը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ողջունում է Երեւանի եւ Բաքվի պայմանավորվածությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրը սահմանազտման աշխատանքների հիմքում դնելու համար։
«Սա կարեւոր քայլ է դեպի կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագիր»,-ասել էր Պատելը։