Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հաղորդգարության տեքստում նշվում է, որ զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երեւան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։
«Ընդգծվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի նշանակությունը»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ կողմերը անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերին։