Ադրբեջանում քննարկվում է խորհրդարանական ընտրությունները նախատեսվածից ավելի վաղ կազմակերպելու հարցը։ Այս մասին APA-ի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։
Նրա խոսքով դա հիմնականում պայմանվորված է Կլիմայական փափոխություններին նվիրված COP29 ՄԱԿ գագաթնաժողովի անցկացման հետ։
«Ընտրություններից առաջ ԿԸՀ-ն մշտապես ծավալուն տեղեկատվական աշխատանք է իրականացնում։ Ժամանակը եկել է։ Այս օրերի ընթացքում հանդիպմանը նույնիսկ քննարկել ենք տեղեկատվական ծրագիր կազմելու հարցը։ ԿԸՀ-ն իր գործունեությունն իրականացնում է այս ծրագրի հիման վրա։ Քննարկում կա COP29-ի պատճառով խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու մասին։ Ըստ օրենքի՝ նոյեմբերի առաջին կիրակի օրվանից հետո խորհրդարանական ընտրությունները չեն կարող հետ տեղափոխվել»,-ասել է Փանահովը։
Օրենսդրության համաձայն՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 3-ին։