Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կսահմանափակի ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը։
«Մենք ակտիվորեն աջակցում ենք վրաց ժողովրդին։ Մենք հասկացրել ենք, որ այս օրինագիծը սխալ է։ Իրականում, աշխարհի շատ երկրներ ընդունում են նմանատիպ օրենքներ՝ փորձելով սահմանափակել քաղաքացիական հասարակությանը եւ ընդդիմանալ ցանկացած օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների եւ բարեգործական կազմակերպությունների, որոնց վրա վերահսկողություն չունեն»,-ասել է Քեմերոնը Sky News-ին տված հարցազրույցի ժամանակ։
Նրա կարծիքով՝ սա «համաշխարհային խնդիր» է, որը բնորոշ է «ավտորիտար ռեժիմներին»։
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունների՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հաստատման ծրագրերը քննադատության են ենթարկվում երկրի բոլոր միջազգային գործընկերների կողմից։