Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ համապարփակ խաղաղության ձեռքբերումը մնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են։ Մենք համզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջեւ, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով ու ազնվությամբ, անփոխարինելի է՝ համապարփակ ու տեւական կարգավորման հասնել ու համար։ Սահմանազատման ուղղությամբ կատարված աշխատանքները միանշանակ արժեքավոր քայլեր են այդ ճանապարհին»,-ասել է Բորջը։
ԵԱՀԿ նախագահը նաեւ նշել է, որ վաղը Բաքվում ադրբեջանական կողմին կփոխանցի վերոգրյալ ուղերձները ու կոչ կանի վստահելի ու կայուն հանձնառություն ունենալ բանակցություններում։
Մալթացի դիվանագետը ընդգծել է, որ տասնամյակներ տեւած հակամարտությունից հետո խիստ հրամայական է գոյացել որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները վերջապես հասնեն խաղաղության, անվտանգության ու բարգավաճման։
«Որպես ԵԱՀԿ, մենք պատրաստ ենք ավելի ներգրավված լինել ու աջակցել տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին՝ մասնավորապես տեղահանվածներին ու հակամարտությունից տուժած շրջաններում ապրող անձնաց»,-ասել է ԵԱՀԿ նախագահ Իեն Բորջը։