Արեւմուտքը ցանկանում է, որ ուկրաինական հակամարտությունը լուծվի մարտի դաշտում, եթե ցանկությունը դա է, ապա «կլուծվի մարտի դաշտում»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի թեկնածու Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդում, որտեղ ընթանում են համապատասխան հանձնաժողովի խորհրդակցություններն այս պաշտոնում նրա վերանշանակման շուրջ։
Լավրովը նշել է նաեւ, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ոչ միայն խոսքով, այլեւ գործով։
«Մենք Ստամբուլում իսկապես […] մեկ քայլ հեռու էինք նախապես հաստատված փաստաթուղթը ստորագրելուց եւ դրանով իսկ դադարեցնելու հատուկ ռազմական գործողությունը, ինչպես այժմ խոստովանում են Ուկրաինայի հովանավորները, Ուկրաինայի համար բավականին բարենպաստ պայմաններով։ Այս մասին խոսում են նաեւ մեր քաղաքագետները։ Ես համաձայն եմ սրա հետ»,-ասել է Լավրովը։