ԵՄ երկրները պաշտպանական արդյունաբերությունը մասնակիորեն դրել են ռազմական ռելսերի վրա՝ Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու համար եւ նախատեսում են այդ սկզբունքը տարածել ողջ ռազմարդյունաբերական համալիրի վրա: Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը։
«Կարող եմ հաստատել, որ զինամթերքի արտադրության առումով մենք արդեն [տեղափոխվել ենք պատերազմական տնտեսություն]։ Մենք կրկնապատկել ենք մեր զինամթերքի արտադրությունը մեկ տարուց պակաս ժամանակահատվածում, եւ պատրաստվում ենք կրկնապատկել այն հաջորդ տարի: Այժմ խնդիրն այն է, որ անցումը դեպի պատերազմական տնտեսություն իրականացվի եվրոպական պաշտպանական արդյունաբերության բոլոր հատվածներում եւ ակնհայտորեն եվրոպական մակարդակում»,-ասել է եվրահանձնակատարը։
Նրա խոսքերով Եվրամիությունը մտադիր է արկերի, թվում՝ խոշոր տրամաչափի՝ 155 միլիմետրանոցների, տարեկան արտադրությունը հասցնել 2 միլիոնի եւ դրանք ավելի արագ մատակարարել Կիեւին։
«Մենք որոշել ենք զգալիորեն մեծացնել Ուկրաինային զենքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարումը», — ասել է Եվրահանձնակատարը։
Նրա խոսքով, ԵՄ-ի համար կենսականորեն կարեւոր է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ հակամարտությունում, քանի որ Կիեւի համար «վտանգավոր ժամանակ է սկսվել»։