Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը եւ ԵԱՀԿ նախագահը քննարկել են ՀՀ կառավարության եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Բորգն էլ խոսել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը եւ հակամարտությունների կարգավորմանն աջակցելու ու խթանելու հարցում կազմակերպության հանձնառության, ինչպես նաեւ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառման մասին:
Քննարկվել են Հայաստանի եւ Մալթայի միջեւ բազմաոլորտ համագործակցությանը եւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարեւորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: