Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը ձերբակալվել է քրեական հանցագործություն կատարելու կասկածանքով, գրում է TACC գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցը միայն նշել էր, որ քրեական գործի նախաքննությունը վարում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը, եւ քննությունն արդեն գնացել է դատարան՝ գեներալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար։
Коммерсант-ն էլ, վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին, գրում է, որ դատարանը արդեն վճռել է ձերբակալել է գեներալ Կուզնեցովի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով։
Կուզնեցովի տանը եւ աշխատավայրում կատարվել են խուզարկություններ։