Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վերջին դրական զարգացումը կարելի է անվանել պատմական արդյունք։ Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Դրա ամենամեծ արդյունքն այն է, որ այս գործընթացն իրականացվել է երկու պետությունների միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով՝ քաղաքական եւ դիվանագիտական առումով»,- նշել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով այս գործընթացի մյուս կարեւոր հետեւանքն էլ այն է, որ այն ազդանշան է դարձել այս ուղղությամբ լուրջ ձեռքբերումների հասնելու համար։
«Հուսով ենք, որ այս աշխատանքը կշարունակվի դրական ուղղությամբ»,-հավելել է Բայրամովը։