Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված քաղաքական հայտարարությունները վերաճել են բանավոր, ապա նաեւ ֆիզիկական բախման՝ ըդդիմադիր և իշխող կուսակցությունների պատգամավորների միջև։
Բախումը սկսվել է ընդդիմադիր, «Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիի ելույթի ժամանակ, երբ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դմիտրի (Դիտո) Սամխարաձեն մի քանի վիրավորական արտահայտություններ է բղավել քաղաքական հակառակորդի հասցեին։
Հանդիպումների սենյակում գտնվող որոշ լրագրողներ պնդում են, որ նա նաև շիշ է նետել Խաբեիշվիլիի վրա, սակայն տեսախցիկներն այդ պահը չեն ֆիքսել։
Բախումներին միեւնույն ժամանակ միացել են նաեւ այլ պատգամավորներ։ Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 պատգամավոր։