«Զանգեզուրի միջանցքը» առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար։ Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նախարարի խոսքով, «Զարգացման ճանապարհ» նախագիծը, որը կառուցվելու են Իրաքի հետ համատեղ, եւ «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար եւ՛ ֆինանսական, եւ՛ ռազմավարական նշանակություն ունեն։