Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այց կկատարի Ժնեւ։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ։ Խորհրդարանական պատվիրակությունը մասնակցություն կունենա Խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին:
Նաեւ նշվում է, որ այցի շրջանակում՝ մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում արդեն հանդիպել են մարտի 22-ին։ Կողմերը հայտարարել էին, որ հանդիպմանը քննարկել էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության բանակցություններին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: