Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարները։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնցում կքննարկվեն երկրում ընթացիկ իրադարձությունները, այդ թվում՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը եւ քաղաքացիների բողոքի ակցիաները։
«Դժվար ժամանակներում դուք կարող եք հույս դնել ձեր ընկերների վրա», — գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան սոցիալական ցանցի իր էջերում:
And we have landed in #Georgia🇬🇪
When times are challenging you can count on your friends. pic.twitter.com/0QzV5PsJ0a
— Margus Tsahkna (@Tsahkna) May 15, 2024
Գրառմանը կից էստոնցաի նախարարի հրապարակած լուսանկարում կան նաեւ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն եւ Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Կոլբրու Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը։
«Մենք ժամանել ենք Թբիլիսի, որտեղ ընթանում է հերթական պայքարը հանուն ժողովրդավարության, ազատության եւ եվրոպական ապագայի»,- գրել է Լանդսբերգիսը։
Landed in Tbilisi, where another battle for democracy, freedom
and European future is taking place. 🇬🇪🇪🇺
Follow this thread for updates 🧵👇 pic.twitter.com/LtROeRRc68— Gabrielius Landsbergis🇱🇹 (@GLandsbergis) May 14, 2024
Մայիսի 15-ին նախարարները կհանդիպեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որից հետո հանդես կգան հայտարարություններով։