Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գլուզինը News.ru պորտալին տված հարցազրույցի ժամանակ։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքերով Մոսկվան հանդես է գալիս ոչ թե որեւէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին։ Նա նշել է, որ հենց սա է եղել 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների որոշմամբ երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահության ներքո ստեղծված եռակողմ աշխատանքային խումբի գործունեության նպատակաը։
«Եռակողմ աշխատանքային խումբը իրականացրել է ռիթմիկ աշխատանք եւ հասել զգալի արդյունքների։ Այսպիսով, 2023 թվականի հունիսին խմբի 12-րդ նիստում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ կազմակերպման շուրջ։ Մենք գրեթե հասել ենք համապարփակ, հավասարակշռված համաձայնության։ Սակայն գործընթացը կանգ է առել ոչ մեր մեղքով։ Արեւմտյան երկրների ճնշման ներքո Երեւանը որոշեց սառեցնել եռակողմ համագործակցությունը նաեւ այս ուղղությամբ»,-պատմել է Գալուզինը։
Ռուս դիվանագետը հաջորդիվ նշել է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում հնարավորինս արագ վերականգնել եռակողմ աշխատանքային խումբի աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային եւ կապի համակարգը ապաշրջափակելու, այլեւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։