Վրաստանի նախագահը Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի եւ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարներին ներկայացրել է եվրոպական հարթակ ստեղծելու ծրագրերը։ Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է այսօր Վրաստան ժամանած չորս երկրների արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօր վտանգված է Վրաստանի գոյատեւման հարցը։ Դա անելու համար ես մեր ընկերներին պատմեցի ապագայի մեր ծրագրերի մասին: Ինչպիսի՞ն պետք է լինի եվրոպական հարթակը, որի վրա ես աշխատում եմ արդեն մի քանի շաբաթ, եւ որը պաշտոնապես կներկայացնեմ մեր բնակչությանը։ Բոլորը գիտեն, որ սա որոշումների մի ամբողջություն է, որը Վրաստանին մոբիլիզացնելու է ընտրություններում, որոնք Վրաստանին կվերադարձնեն իր ուղու վրա։ Մեր անմիջական ապագան ընտրությունների մոբիլիզացիա է, խաղաղ ճանապարհ, որում անկասկած բոլորս միասին հաղթելու ենք՝ մեր հայրենիքը դեպի խաղաղ եւ եվրոպական ճանապարհ տանելու համար»,-ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահը նշել է, որ հանդիպման ընթացքում հյուրերի հետ քննարկել է «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը, որը նախօրեին՝ մայիսի 14-ին ընդունվել է խորհրդարանական մեծամասնության կողմից երրորդ ընթերցմամբ։
Զուրաբիշվիլիի խոսքերով սա մի կետ է, որը ցույց է տալիս, որ երկրի իշխանությունը չի լսել ոչ սեփական ժողովրդի ձայնը, ոչ էլ բարեկամ երկրների խորհուրդներն ու զգուշացումները եւ փոխարենը գնացել է իր ընտրած ուղղով։
«Սա միջոց է կամ առնվազն փորձ, որպեսզի Վրաստանը, որ թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո ամուր կանգնած էր ճանապարհի կեսին եւ սպասում անդամակցության բանակցությունների մեկնարկին, հեռանա այս միջին ուղուց՝ այդ շատ լուրջ ճանապարհից, որը երկիրը անցյալ վերադարձնելու փորձ է։ Սա մի փորձ է, որին վրաց հասարակությունը արձագանքել է գրեթե ամենօրյա ելույթներով եւ իր դիրքորոշումը ներկայացնելով»,-ասել է նախագահը։
Զուրաբիշվիլիի չորս երկրների ներկայացուցիչներին նաեւ վստահեցրել է, որ վետո կդնի վիճահարույց օրենքի վրա եւ երնեք չի գնա «վետոյի շրջանակներում կեղծ, արհեստական, խաբեբայական բանակցությունների»։