Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով մայիսի 14-15-ը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։
ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների եւ առեւտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի եւ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական եւ ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր եւ ձեռք բերվել մի շարք պայմանավորվածություններ։