Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Իսրայելին չհաջողվի կանգնեցնել Գազայի հատվածում, ապա այն վաղ թե ուշ թիրախավորելու է Անատոլիան կամ Թուրքիայի ասիական հատվածը։
«Մի կարծեք, որ Իսրայելը կանգ կառնի Գազայում, եթե չկանգնեցվի այս ահաբեկչական պետությունը, վաղ թե ուշ այն կթիրախավորի Անատոլիան»,- խորհրդարանում ասել է Թուրքիայի ղեկավարը՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության նիստին։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որը, նրա խոսքով, «կռվում է ոչ միայն իր հողերի ազատության համար, այլ նաեւ պաշտպանում է Անատոլիայի սահմանները Գազայում»։
Թուրքիայի նախագահը կրկնել է Իսրայելին Գազայում կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
«Աշխարհը չի կարող մաքուր մնալ, քանի դեռ Իսրայելին պատասխանատվության չի ենթարկել Գազայի ցեղասպանության համար: Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կմեղմացնենք մեր խոսքերը [Իսրայելի վերաբերյալ]»,-ասել է Էրդողանը։