Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղը։
Ենթադրվում է, որ Ռաբոտինոն այժմ ամբողջությամբ վերահսկվում է «Դնեպր» զորախմբի մարտիկների կողմից։
Բացի այս ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է նաեւ Խարկովի ուղղությամբ երկու բնակավայրերի՝ Գլուբոկոեի եւ Լուկյանցի գրավման մասին։
Այսպիսով, Խարկովի մարզում մայիսի 10-ին սկսած հարձակման սկզբից ի վեր ռուս զինվորականները վերահսկողություն են հաստատել ուկրաինական 12 գյուղերի նկատմամբ։
Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել ՌԴ ՊՆ-ի այս հայտարարությունները։
Ռաբոտինոն կարեւոր այն բնակավայրերից մեկն էր, որը ուկրաինական զորքերին հաջողվել էր ազատագրել Զապորոժիեի շրջանում 2023 թվականի ամառային հարձակման ժամանակ։