Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 16-17-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ (Ֆրանսիա): Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին:
Ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների եւ այլ երկրների գործընկերների հետ: