Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր դեմ իրականացված մահափորձի հետեւանքով վիրավորվել է, որը տեղի է ունեցել երկրի նախարարների կաբինետի նիստից հետո, գրում են տեղական լրատվամիջոցները։
Հարձակումը իրականցվել է Գանդլովա քաղաքում։ Հանցագործը Ֆիցոյի վրա կրակել է մի քանի անգամ, ոստիկանները ձերբակալել են կասկածյալին, գրում է Pravda-ն։
Ականատեսների վկայությամբ՝ Ֆիցոն կառավարության նիստից հետո մոտեցել է տեղի բնակիչներին, որից հետո մի քանի կրակոց է լսվել։ Հրաձգությունից հետո նա ընկել է գետին։
Վիրավոր վարչապետին ուղղաթիռով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։ Նա վիրավորվել է կրծքավանդակի եւ ստամոքսի շրջանում։