Հայաստանից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել։ Այս մասին հայտարարել է «Ռուսաստան — Իսլամական աշխարհ. KazanForum» միջոցառման շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Սա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին հարցին։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Երեւանը ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց եւ դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։