Ռուսական բանակը Ուկրաինայի Խարկովի մարզի հյուսիսում առաջ էշարժվել ավելի քան 10 կիլոմետր, սակայն ուկրաինական բանակին հաջողվել է «կայունացնել» իրավիճակը այդ հատվածում։ Այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցիամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօրվա համար գլխավորն այն է, որ մեր Պաշտպանության ուժերը կայունացրել են իրավիճակը… Մեր Պաշտպանության ուժերն այսօր կայունացրել է ռուսներին այնտեղ, որտեղ նրանք գտնվում են։ Նրանց առաջխաղացման ամենախորը հատվածը 10 կիլոմետր է կազմում։ Թշնամու որոշ բրիգադների ուղղություններով ընդհանրապես առաջընթաց չկա, եւ չի էլ եղել»,-նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքերով ՝ ռուսական զորքերը դեռ չեն էլ հասել «պաշտպանության բետոնային գծին» եւ գտնվում են առաջին գծի մոտ։
Նախագահը նշել է, որ ռուսական բանակի թիրախը այժմ Վոլչանսկ քաղաքն է։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) նույնպես նախօրեին հայտարարել էր, որ Խարկովի մարզի հյուսիսում ռուսական հարձակողական գործողությունների տեմպերը շարունակում են նվազել, եւ որ սահմանից մինչեւ ռուսական բանակի առաջ շարժված ամենախորը կետի հեռավորությունը կազմում է ոչ ավելի, քան 8 կմ: