«Օլիմպիական զինադադարի» թեման, որն ենթադրում է զինված հակամարտությունների դադարեցում Փարիզում սպասվող ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում, շոշափվել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինի հանդիպման ընթացքում։ Այս մասին հայտարարել է անձամբ նախագահ Պուտինը՝ Չինաստան կատարած այցից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
TACC-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Սի Ցզինպինի հետ հանդիպմանը բարձրացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից առաջ քաշված համապատասխան նախաձեռնության թեման, Պուտինը դրական է պատասխանել։
«Այո, նախագահ Սի Ցզինպինը ինձ ասաց այդ մասին, մենք նրա հետ քննարկել ենք այդ թեման, պարզապես անդրադարձել ենք կատարել դրան», — լրագրողներին ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինը նման զինադադարի գաղափարներն անվանել է «շատ ճիշտ» եւ հիշեցրել, որ համաշխարհային հանրությունը դրանք մշակել է դարեր շարունակ։ Միաժամանակ, նա նշել է, որ իրականում քչերն են հավատարիմ մնում այդ սկզբունքներին։
ՌԴ նախագահի խոսքերով Օլիմպիական խարտիայի սկզբունքները ներկայումս խախտվում են միջազգային սպորտի պաշտոնյաների կողմից, որոնք քաղաքականացնում են սպորտը եւ զրկում մրցումները մարդկանց շփման եւ փոխզիջումներ գտնելու հարթակի կարգավիճակից։ Պուտինի կարծիքով այդպիսի խախտումների օրինակ է Օլիմպիական խաղերում ռուս մարզիկների իրենց դրոշով եւ օրհներգով հանդես գալու արգելքը։
«Օլիմպիական զինադադարի» գաղափարը առաջ է քաշել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Դա Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի Ֆրանսիա կատարած այցի քննարկման թեմաներից էր։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի ուշ հայտարարել էր, որ Մոսկվային Փարիզից այդ կապակցությամբ պաշտոնական առաջարկներ չեն ուղարկվել։