Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ պաշտոնական այցով Անկարայում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայացած հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը ողջունելու մասին։
«Մենք ողջունեցինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա սկսվել է պետական սահմանի դելիմիտացիայի գործընթացը։ Սա հիմք կծառայի երկու պետությունների միջեւ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,-ասել է Կոբախիձեն եւ հավելել, որ Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։