Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է Կոմիտեն ընդունած որոշման մեջ լիակատար աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության եւ ուժի չկիրառման սկզբունքների վրա:
Ողջունվել է նաեւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշման տեքստում, որն ունի պարտադիր իրավական ուժ անդամ երկրների համար: