Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր էջում ԵՄ-ի անկեղծ ցավակցություններն է հայտնել մայիսի 19-ին Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռի վթարի հետեւանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյին Ամիր Աբդոլլահյանի եւ նրանց մյուս ուղեկիցների զոհվելու համար։
«ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ուղղաթիռի վթարի պատճառով նախագահ Ռաիսիի եւ արտաքին գործերի նախարար Աբդոլլահյանի, ինչպես նաեւ նրանց պատվիրակության եւ անձնակազմի այլ անդամների մահվան համար: Մեր մտքերը գնում են ընտանիքներին»,-գրել է Միշելը։
https://x.com/CharlesMichel/status/1792438047058890987?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1792438047058890987%7Ctwgr%5E6cc277d597644cd4fb9146afee5b30cef19ca0ba%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.azatutyun.am%2Fa%2F32954580.html