«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման համար պատասխանատու վրացի քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը կարող է ԱՄՆ Կոնգրես ներկայացվել արդեն երկուշաբթի՝ մայիսի 20-ին։ Այս մասին հայտնում են Politico եւ The Hill պարբերականները։
Օրինագիծի հեղինակը կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչ Ջո Ուիլսոնն է (Հարավային Կարոլինա):
https://x.com/thehill/status/1792186055296213417?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1792186055296213417%7Ctwgr%5E4e3a269494c40849e33d49f41fec32e0ec50e9ce%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.ekhokavkaza.com%2Fa%2F32954740.html
Ըստ Politico-ի, օրինագիծը նախատեսում է պատժամիջոցների կիրառում վրացի պաշտոնյաների եւ այլ անձանց դեմ, ովքեր «նյութական պատասխանատվություն են կրում ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ Վրաստանի անվտանգությանը վնասելու համար»։ Խոսքը ակտիվների հնարավոր սառեցման եւ օրենքի ընդունման համար պատասխանատու քաղաքական գործիչների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների համար վիզա ստանալու արգելքի մասին է։ Բացի այդ, սահմանափակումներ կարող են ներդրվել նաեւ Վրաստանի իրավապահ մարմինների դեմ, որոնք մասնակցել են ցուցարարներին ցրելուն։
Օրինագիծը, ըստ The Hill-ի, հավանաբար «հեշտությամբ կընդունվի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից», որի նախագահ Մայքլ Մաքքոլը նախկինում նամակ էր գրել Վրաստանի վարչապետին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ «օտարերկրյա գործակալների» օրենքը ընդունելուց: