Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որպես «թշնամական ռեժիմի» ղեկավար, համարվում է օրինական ռազմական թիրախ է Ռուսաստանի համար՝ անկախ ընտրությունների չեղարկումից հետո նրա լեգիտիմության հարցից։
Նա այս մասին հայտարարել է TACC-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Ռուսաստանի համար նախկին Ուկրաինայի փսեւդոնախագահի լեգիտիմության վերջնական կորուստը ոչինչ չի փոխի։ Նա արդեն գլխավորում է Ռուսաստանին թշնամաբար տրամադրված քաղաքական ռեժիմը, որը պատերազմ է մղում մեր դեմ։ Իսկ պատերազմող երկրների ղեկավարները միշտ համարվում են օրինական ռազմական թիրախ։ Մեզ համար նա արդեն պատերազմական հանցագործ է, իսկ պաշտոնական կարգավիճակի կորուստը ոչինչ չի փոխում»,-ասել է Մեդվեդեւը։