Իսրայելի պատերազմական արտակարգ կաբինետի նախարար Բենի Գանցը «պատմական հանցագործություն» է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման համար դատախազ Կարիմ Խանի ներկայացրած պահանջի հավանական բավարարումը։
Մեկնաբանելով ՄՔԴ դատախազի հայտարարությունը, նա կարծիք է հայտնել, որ Իսրայելը վարում է «ամենաարդար պատերազմը», որը սկսվել է ի պատասխան 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների ջարդերի։ Նա նաեւ նշել է, որ պատասխան ռազմական գործողություններում Իսրայելը խստորեն հետեւում է միջազգային իրավունքին։
«Իր քաղաքացիներին պաշտպանելու համար պատերազմի գնացած երկրի ղեկավարներին արյունարբու ահաբեկիչների հետ հավասարեցնելը բարոյական կուրություն է, պարտականությունների թերացում եւ իր քաղաքացիներին պաշտպանելու կարողության խարխլում: Դատախազի դիրքորոշումն ընդունելը պատմական հանցագործություն կլինի, որը չի կարելի հերքել»,-X-ի էջում գրել է Գանցը։
https://x.com/gantzbe/status/1792520426368749856
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը կքննարկի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, երկրի պաշտպանության նախարար Յով Գալանտի, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի, կազմակերպության ռազմական թեւի հրամանատար Մուհամմադ Դեյֆի եւ Գազայի հատվածում խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարի նկատմամբ ձերբակալության օրդեր տալու հարցը։