Հայաստանը, ելնելով միջուկային էներգիայի կարեւորությունից եւ ազգային առաջնահերություններից՝ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպման ժամանակ։
Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ կողմից ցուցաբերվող աջակցությունն ու փոխշահավետ համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել էներգետիկայի եւ առողջապահության ոլորտներում, մասնավորապես ուռուցքաբանության ու ճառագայթային բժշկության բնագավառներում իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի շուրջ: